News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը ստել է՝ ասելով, թե դասալքության ընթացքում սնվել է տաքսիստի գնած շաուրմայով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով փետրվարի 26-ի դատական նիստին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Ալեքսանդր Կրուգլովի ցուցմունքին, որում վերջինը նշել է՝ «Հարցին, թե ինչով է սնվել, Պերմյակովը պատասխանեց, որ տաքսիստն իրեն շաուրմա է բերել եւ պեպսի  կամ  կոկա կոլա»:

«Դեռեւս նախաքննության ընթացքում է այդ վարկածը հերքվել,  ինքն էլ ցուցմունք տալուց ասել է, որ դա սուտ է: Պերմյակովը այդ ժամանակ այդպես պատասխանել է, բայց սուտ է ասած եղել: Այդ ուղղությամբ քննություն է տարվել ու պարզվել է, որ ոչ մի տաքսիստ էլ չի եղել, եւ նույնիսկ ստել է, որ հեռախոսազանգով է շաուրմա պատվիրել, որովհետեւ նա ոչ մեկին չի զանգել»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Ալեքսանդր Կրուգովը Վալերի Պերմյակովին ձերբակալության վայրից հասցրել են սահմանապահ ջոկատ:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ