News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սումգայիթյան ջարդերը պատահական չէին. դրանք տարիներ շարունակ կատաղի հակահայկական քարոզչության հետեւանքն էին: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալիս ասել է Հանրապետական կուսակցության կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նա կոչ է արել հարգել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերի 28-ամյակը: Կոնգրեսականը հիշեցրել է, որ 1988թ. այդ եւ դրան հաջորդող 3 օրվա ընթացքում ադրբեջանցիները սպանում եւ խոշտանգում էին հայերին. հարյուրավոր հայեր սպանվեցին եւ վիրավորվեցին, կանայք եւ աղջիկներ բռնաբարվեցին, ջարդերի զոհերին խոշտանգում եւ ողջ-ողջ այրում էին: Նրանք, ովքեր ողջ մնացին, լքեցին իրենց տներն ու աշխատանքը: «Ադրբեջանի իշխանությունները շատ քիչ ջանքեր գործադրեցին մեղավորներին պատժելու համար՝ փորձելով առ այսօր կոծկել Սումգայիթյան կոտորածի դաժանությունները: Սակայն դրանով բռնությունները չավարտվեցին: Սումգայիթի ջարդերին հաջորդեցին 1990թ. Բաքվում հայերի կոտորածները:

Սումգայիթի ջարդերն ու դրան հաջորդած հայերի հալածանքները հանգեցրին Ադրբեջանի երբեմնի ծաղկող հայության՝ մոտ 450 հազար հայ բնակչության ոչնչացմանը եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սկսված պատերազմի սրմանը»,- ընդգծել է Ադամ Շիֆը: Կոնգրեսականը նշել է, որ այդ պատերազմը հանգեցրել է երկու կողմերի համար կորուստների եւ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում մոտ 1 մլն փախստականների առաջացման պատճառ դարձել:

«Ժամանակը չի բուժել Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերի վերքերը: Ընդհակառակը, հայերի նկատմամբ ատելությունը ողջունելի է Ադրբեջանում, որի վառ օրինակը Ռամիլ Սաֆարովն է՝ ադրբեջանական բանակի կապիտանը, որը գազանաբար սպանել էր հայոց բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: 2012թ. Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջան, իբր թե պատիժն այնտեղ կրելու համար: Սակայն դրա փոխարեն նրան շնորհվեց ներում, զինվորական կոչում, եւ նա Բաքվի փողոցներով հպարտ քայլում է որպես հերոս»,- հիշեցրել է Ադամ Շիֆը:

Կոնգրեասականի խոսքով՝ Սումգայիթում հայերի նկատմամբ հարձակումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջ բերեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Եվ այսօր Ադրբեջանի վտանգավոր վարքը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Շփման գծում րետանային եւ դիպուկահարային կրակը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության առօրյա կյանքի մի մասն է: Ես ԵԱՀկ ՄԽ-ին կոչ եմ արել նպաստել իրավիճակի լարվածության թուլացմանը եւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի սահմանին մշտադիտարկման տեխնոլոգիաներ տեղադրել»,- ընդգծել է կոնգրեսականը:

Նա նշել է, որ Սումգայիթյան ջարդերի տարելիցը հիշեցնում է ագրեսիայի եւ ատելության անարգել տարածման հետեւանքների մասին:

«Այս տարվա ապրիլին լրանում է Հայոց ցեղասպանության 101-րդ ամյակը: Մենք չպետք է թույլ տանք, որ նման հանցագործությունները չճանաչված մնան՝ անկախ այն բանից, թե դրանք եղել են երեկ, 28 թե 100 տարի առաջ: Այսօր եկեք հարգենք Սումգայիթյան դաժան ջարդերի զոհերի հիշատակը: Մեր բարոյական պարտքն է դատապարտել ատելության վրա հիմնված բոլոր հանցագործություններ եւ հիշել դրանց զոհերին՝ հուսալով, որ պատմությունը չի կրկնվի», - եզրափակել է կոնգրեսականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ