ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ մետրոպոլիտենի «Օկտրյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ, ձերբակալել են դայակի, ում կասկածում են այն երեխայի սպանության մեջ, որին մինչ այդ գլխատված գտել էին հիրկիզված բնակարանում: Ձերբակալված կինը ձեռքում բռնել էր երեխայի արյունաշաղաղ գլուխը։
Նախաքննության տվյալներով՝ փետրվարի 29-ի առավոտյան Նարոդնոյե օպոլչենիե փողոցի բնակարաններից մեկում հրդեհից հետո հայտնաբերվել է մոտավորապես 3-4 տարեկան երեխայի դի՝ բռնի մահվան նշաններով:
Ինչպես ենթադրում են քննիչները՝ երեխայի 39-ամյա դայակը, սպասելով, թե երբ են ծնողները ավագ երեխայի հետ դուրս գալու բնակարանից, «անհայտ պատճառներով սպանել է երեխային, հրկիզել բնակարանը ու լքել դեպքի վայրը»:
«Ինտերֆաքսի» աղբյուրի տեղեկություններով, Նարոդնոյե Օպոլչենիյե փողոցում հրդեհը մարելիս գտնված երեխայի մարմինն առանց գլխի էր: «Ինտերֆաքսի» աղբյուրի խոսքով, երեխայի գլուխը բնակարանում չէր հայտնաբերվել:











