Հայաստանում արդեն ապրիլի սկզբին հայկական նոր ավիափոխադրող կհայտնվի:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի քաղավիացիայի վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը հայտնեց, որ օդանավ շահագործողի վկայական ստացած «Ավիակոմպանիա Արմենիա»-ն շուտով կստանա նաեւ ռեգուլյար կանոնավոր կոմերցիոն չվերթ իրականացնելու թույլտվությունը:

«Այս գործընթացը կտեւի մոտ մեկ ամիս, որից հետո ավիափոխադրողը կսկսի արդեն չվերթներ իրականացնել»,- ասաց վարչության մամուլի խոսնակը:

Նշենք, որ «Ավիակոմպանիա Արմենիա»-ի հիմնադիրը «Georgian Airways» ընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին է, բաժնետոմսեր ունեն նաեւ Աշոտ Թորոսյանը եւ Ռոբերտ Օգանեսյանը:

Հիշեցնենք, որ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիան» սնանկացել է: Ընկերությունն այս պահին առողջացման ծրագիր է ներկայացրել: Դեռեւս հայտնի չէ՝ երբ «Էյր Արմենիան» նորից չվերթներ կիրականացնի: