Վերահսկիչ պալատի նախկին փոխնախագահ Լեւոն Յոլյանի համար ինչ-որ չափով անակնկալ է եղել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում իր նշանակումը:

«Ինձ համար ինչ-որ չափով անակնկալ էր իմ նշանակումը, չեմ հասցրել խնդիրներն ամբողջությամբ ծանոթանալ: Խոսք եմ տալիս, որոշ ժամանակից կլինեմ շատ թափանցիկ, հրապարակային: Պարզապես խնդիրների մեջ պետք է մտնել»,- այսօր՝ մարտի 1-ին, էներգետիկայի նախարարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ նախարարը:

Լեւոն Յոլյանը նշեց, որ ոլորտում դրական միտումներ կան, ինքը զարգացման միտումներ է տեսնում:

Նշենք, որ Երվանդ Զախարյանն ազատվել է նախարարի պաշտոնից: Նրա փոխարեն փետրվարի 29-ից նշանակվել է Լեւոն Յոլյանը՝ ազատվելով վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնից:

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարարին: