News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել ԵՄ արտաքին հարաբերությունների եւ քաղաքական անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին եւ առաջարկել հիմնվելով մարտի 1-ի փաստահավաք խմբի բացահայտած ապացույցների կրկնական փորձաքննության վրա եւ միջազգային մասնագետների հսկողությամբ բացահայտել Մարտի 1-ի հանցագործության կազմակերպիչներին եւ իրականացնողներին, նրանց դեմ կիրառել միջազգային պատժամիջոցներ:

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում, մասնավորապես, ասվում է.

«Դժբախտաբար, այն մարդը, որի հետ Դուք պետք է հանդիպում ունենաք այսօր եւ որը ներկայացնում է վարչակարգը, օրինական կերպով չի ներկայացնում հայ ժողովրդին, ժողովրդի իրավունքները, շահերը եւ տեսակետները: Նա եւ նրա վարչակազմը շարունակում են բռնությամբ ոտնահարել քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ քաղաքական եւ տնտեսական մենաշնորհների, մարդու իրավունքների խախտումների, ընտրությունների եւ հանրաքվեների կեղծման միջոցով:

Այս միջադեպերից ամենաողբերգականը տեղի ունեցավ ութ տարի առաջ այս օրը, երբ կեղծ նախագահական ընտրություններից հետո իշխող ռեժիմը՝ Սերժ Սարգսյանի հետ միասին, որն այն ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, հրամայեց եւ իրականացրեց ամենաքիչը տասը քաղաքացիների սպանությունը, վիրավորվեցին հիսուն եւ ազատազրկվեցին հարյուրավոր քաղաքացիներ: Այդ օրվա կազմակերպիչներից եւ իրականացնողներից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց:

Հանցավոր ու կոռումպացված ռեժիմը երբեք չի խոստովանի կամ չի պատժի ինքն իր կողմից գործած բռնությունները, հետեւաբար պետք չէ ունենալ որեւէ օրինական սպասելիք: Եվ քանի որ Եվրոպական հանրության արժեքների ներկայացուցչությունը ժողովրդավարություն եւ քաղաքացիական եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող հաստատություն է, Ձեր միջոցով մենք խնդրում ենք եւ պահանջում

1) հիմնվելով մարտի 1-ի փաստահավաք խմբի բացահայտած ապացույցների կրկնական փորձաքննության վրա, միջազգային մասնագետների հսկողությամբ բացահայտել Մարտի 1-ի հանցագործության կազմակերպիչներին եւ իրականացնողներին, նրանց դեմ կիրառել միջազգային պատժամիջոցներ,

2) ապահովել, որ դե ֆակտո իշխանությունները անմիջապես ազատ արձակեն քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանին, ինչպես պահանջում է Human Rights Watch-ը, վերանայել եւ ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, որոնք ազատազրկվել են իրենց քաղաքական հայացքների համար:

3) պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, որոնք կազմակերպել եւ իրականացրել են զանգվածային ընտրախախտումներ՝ ներառյալ 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ