News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը քաղաքացիներին  կոչ է անում ամեն տարի մարտի 1-ին հավաքվել, եթե ուզում են, որ Մարտի 1-ը չկրկնվի եւ արդարություն հաստատվի: 

«Մենք խորհրդարանում օրենքի մեջ փոփոխության նախագիծ ընդունելու մասին հարց ենք բարձրացրել: Ըստ դրա ամեն տարի այս օրը պետք է նշվի որպես համազգային բողոքի օր, պետական ահաբեկչության, բռնաճնշումների օր: Բայց եթե անգամ խորհրդարանը չընդունել, ժողովրդի կամքն ավելի բարձր է: Ժողովրդի պայքարը՝ ամեն տարի հավաքվելով այստեղ, դա է որոշում՝ հիշատակի օր է, թե ոչ: Մենք ամեն տարի պետք է հավաքվենք այստեղ, որ մեր երկիրը չունենա պետական բռնաճնշումներ: Սա է միակ ճանապարհը»,- այսօր՝ մարտի 1-ին, Ազատության հրապարակում դեպի Մյասնիկյանի արձան երթից առաջ իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի խոսքով՝ մինչեւ օրս չեն բացահայտվել սպանությունները, պատասպանատվության չեն կանչվել սպանությունները կատարած անձիք եւ հարյուրավոր քաղաքացիներ չեն ճանաչվել տուժողներ եւ հնարավորություն  չեն ունեցել օգտվելու դատական պաշտպանության իրավունքից:

Արամ Մանուկյանը նշեց, որ 3  տարի շարունակ միջազգային կառույցը չի կարողանում ՀՀ իշխանություններից 2 հարցի պատասխան ստանալ՝ ինչպիսի փոխհատուցումներ են տրվել զոհերի հարազատներին, ինչպիսի պատիժ են կրել սպանությունը կատարածները:

«Վերջին նամակը եղել է անցյալ տարի դեկտեմբերին: Մարտի մեկի գործերի հետ կապված գործը ուղարկվել է կոմունիկացիաների: Այդ հարցերը, որ պետք է քննվեն, ուղարկել են կառավարությանը, որը 3 ամիս ժամանակ է խնդրել՝ գործերը ուսումնասիրելու համար: Ի՞նչ են արել 8 տարի , ի՞նչն է պատճառը,  որ եւս 3 ամիս են դատարանից խնդրել»,- ասաց նա:

Նշենք, որ մարտի 1-ի սպանություններից 8 տարի անց Եվրադատարանն առաջին հարցերն է ուղղել Հայաստանի իշխանություններին:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ