News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում քիչ առաջ սկսվել է պատարագը:

Ինչպես Աղթամարից հայտել է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, եկեղեցու երկու կողմերին մեծ էկրաններ են դրված, որոնցով դրսում հավաքված բազմությունը դիտում է պատարագը:

Սուրբ Խաչ եկեղեցի են կարողացել մտնել միայն 55 հոգի, մյուսները կանգնած են դրսում:

Պատարագը մատուցում է Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Արարողությունը տեւելու է 2 ժամ:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, կղզում մոտ երկու հազար մարդ է գտնվում: Զգացվում է, սակայն, Հայաստանից ժամանածների պակասը: Մոտավոր հաշվարկներով՝ պատարագին մասնակցելու համար Հայաստանից Վան է ժամանել մոտ 200 մարդ: Թեեւ պատարագն արդեն սկսվել է, շատ նավեր շարունակում են մոտենալ կղզուն:

Ի դեպ, ի տարբերություն 2007 թվականի, երբ Սուրբ Խաչը վերանորոգումից հետո բացվեց եւ դրա շուրջբոլորը թուրքական դրոշներ էին ծածանվում, ինչպես նաեւ հյուրերին ողջունում էր Աթաթուրքի նկարը, ապա այժմ դրանք իսպառ բացակայում են։ «Կղզում որեւէ թուրքական դրոշ կամ Աթաթուրքի դրոշ այս անգամ չկա»,- հավաստիացրեց NEWS.am-ի թղթակիցը:Կղզում են նաեւ ոստիկանության, զինվորականության, արտակարգ իրավիճակների, ինչպես նաեւ շտապօգնության բազմաթիվ աշխատակիցներ: Աղթամարի երկնքում ռազմական ուղղաթիռներ են պտտվում, որոնք ապահովում են անվտանգությունը:

Պատարագը լուսաբանելու համար հավատարմագրվել են 185 լրագրողներ, որոնցից միայն 35-ն են արտերկրից: Լրագրողներ են ժամանել Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ֆինլանդիայից եւ այլ երկրներից:

Նշենք, որ պատարագին մասնակցում է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերանորոգված համարել չի կարելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Ամենաշատ