Մոսկվայում 4 տարեկան երեխայի սպանության մեջ կասկածվող ուզբեկ դայակը՝ Գյուլչեխրա Բոբոկուլովան, սպանության պահին սուր հոգեկան խանգարում է ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
«Երեխայի սպանության կասկածյալին ձերբակալումից հետո զննել է հոգեբույժը, որը պարզել է, որ նա սպանության պահին սուր հոգեկան խանգարում է ունեցել»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյուլչեխրա Բոբոկուլովայի մոտ հոգեկան շեղումներ կան։
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին Մոսկվայի մետրոպոլիտենի «Օկտյաբրսկոե պոլե» կայարանում ձերբակալվել էր դայակը՝ ձեռքին բռնած երեխայի կտրած գլուխը։





























