News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը, որին ադրբեջանական լրատվամիջոցները «Ադրբեջանի բարեկամ» են անվանում, իրեն անաչառությունից եւ տարրական կոռեկտությունից հեռու հերթական արտահայտությունն է թույլ տվել ղարաբաղյան հակամարտության մասին։

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, ամփոփելով Բաքու կատարած այցի արդյունքները, Ագրամունտը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ տարածքների օկուպացիայի խնդիրը պետք է լուծվի։ Այդ հակամարտությունը ոչ միան անկայուն իրադրություն է ստեղծում Հայաստանում եւ Ադրբեջանում, այլ նաեւ բացասաբար է անդրադառնում այդ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության զարգացման վրա»։

Պեդրո Ագրամունտը նախկինում նույնպես «փայլել էր» այս առումով։ 67-ամյա իսպանացին դեռ 2012թ. սկանդալի կենտրոնում էր հայտնվել  «Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ վերլուծական կենտրոնից կողմից հրապարակած «Խավիարային ժողովրդավարություն կամ ինչպես է Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում լռել» զեկույցից հետո։ Զեկույցի հեղինակը պնդում է, որ Ադրբեջանի նկատմամաբ բարեկամաբար տրամադրված իսպանացի պատգամավորը, լինելով Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակի համազեկուցողներից մեկը, ադրբեջանական ընդդիմության ձայնը եվրոպական հանրությանը հասցնելու փոխարեն, դարձել է Ալիեւների կլանի գլխավոր լոբբիստներից մեկը՝ Բաքվից դրա համար ստանալով մետաքսե գորգեր, ոսկե եւ արծաթե զարդեր եւ այլ շքեղ նվերներ։

Մեկ տարի անց այդ վերլուծական կենտրոնը ուրիշ զեկույց էր ներկայացրել Ադրբեջանում իսպանացի պատգամավորի առաքելության մասին։ Այս անգամ զեկույցը կոչվում էր «Կեղծիքի կերպարը, ինչպես գնահատել Ադրբեջանին կամ ինչու Ագրամունտը պետք է հրաժարական տա»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ