Իրանը դատապարտել է Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից «Հիզբոլլահ» շարժումը ահաբեկչական ճանաչելու որոշումը։ Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Մորթեզա Սարմադին, փոխանցում է Sputnik-ը։

«Մենք դատապարտում ենք Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից «Հիզբոլլահ» շարժումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը»,- ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանի ահաբեկչական կազմակերպությունները բոլորին հայտնի են։

«Հիզբոլլահը» Իսրայելին հակազդող կուսակցություն է։ Այն ահաբեկչական ճանաչելը դավադրության մի մաս է եւ ծառայում է Իսրայելի շահերին»,- հավելել է Սարմադին։