Ոստիկանության համակարգում այսօր՝ մարտի 2-ին բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ արվել։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, աշխատանքից ազատվել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, եւ Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը:
Աշխատանքից ազատվել է նաեւ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:
NEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Պաշտոնանկության պատճառները չեն հայտնել։ Նրանց փոխարեն դեռ նշանակումներ չկան։





























