News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, ով նախօրեին ժամանել է ԱՄՆ պաշտոնական այցով, ամբողջ ուժերով փորձում է ԱՄՆ Կոնգրես մտցնել մի բանաձեւ, որով նախատեսվում է դուրս բերել  ռուսական զորքերը «գրավյալ տարածքներից»։

«Նովոստի-Գրուզիայի» հաղորդմամբ, Վաշինգտոնում սենատորների եւ կոնգրեսականների հետ կայացած հանդիպման ժամանակ Բաքրաձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը կաջակցի այդ բանաձեի ընդունմանը։

«Անվանենք դա գրավում կամ թեկուզ անեքսիա, փաստն այն է, որ գրավված տարածքներում ստեղծված իրավիճակը խանգարում է տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը»,-հայտարարել է նա։

Վրաստանի խորհրդարանի նախագահը կոնգրեսականներին մանրամասն ծանոթացրել է երկրի սահմանադրության նոր նախագծի եւ ընտրական օրենսգրքի հետ, մասնավորապես ընդգծելով, որ նոր սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի ստեղծման գործում մեծ մասնակցություն են ունեցել նաեւ ընդդիմության ներկայացուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ