ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 2-ին, կազմել է 490.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 533.10 դրամ (նվազել է 0.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 683.09 դրամ (նվազել է 2.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.62 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ 236.38 դրամ, ոսկի՝ 19,498.74 դրամ, պլատին՝ 14,870.45 դրամ։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մարտի 2-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: