News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Հարյուր տարվա ընթացքում Թուրքիայի իշխանական վերնախավում շատ բան չի փոխվել: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Երեւանի պետական համալսարանում գիտխորհրդի անդամների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հարցին, թե ի՞նչ գնահատական կտաք Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե քրդերը, ինչպես ժամանակին հայկական «ավազակախմբերը», համագործակցում են ռուսների հետ, ու դրանով հիմնավորում քրդերի դեմ իրականացվող գործողությունները», Նալբանդյանը պատասխանել է.

«Թուրքիայի վարչապետը բացահայտ ասում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկինում իրենց կողմից շրջանառվող վարկածը, թե իբր պատերազմ էր, պատերազմական գործողությունների տրամաբանության շրջանակի մեջ էր հայերի հետ կատարվածը, շինծու է։ Պաշտոնական Անկարան հրապարակայնորեն հայտարարում է, որ, փաստորեն, հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը միտումնավոր եւ ծրագրված է եղել՝ պատճառաբանությամբ, որ հայերը համագործակցում էին ռուսների հետ։ Եվ այսօր նույնանման սպառնալիք է ուղղվում քրդերի հասցեին։ Միջազգային հանրության համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ կարող է կատարվել նաեւ քրդերի նկատմամբ»:

Նրա խոսքով, մարդկության դեմ հանցագործությունների պատմությունը ունի բազմաթիվ ընդհանրություններ: «Դրանցից մեկը զոհին վարկաբեկելն է, որպես դավաճան եւ անարժան պիտակավորելը։ Նրանց նկատմամբ հալածանքները, սպանությունները դահիճների հիվանդ երեւակայության մեջ արդարացված են:

«Պատասխանատվությունը ընկնում է առաջին հերթին հենց հայերի վրա, որոնց Ռուսաստանը դրդեց դուրս գալ մեր դեմ». սրանք Թուրքիայի վարչապետի խոսքերն են, սակայն ոչ թե 21-րդ դարասկզբի` Ահմեդ Դավութօղլուի, այլ 20-րդ դարասկզբի` Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկի` Թալեաթ փաշայի: Ակնհայտ է, որ հարյուր տարվա ընթացքում Թուրքիայի իշխանական վերնախավում շատ բան չի փոխվել:

Այստեղ տեղին է հիշել եվրոպական ականավոր գործչի թեւավոր դարձած խոսքերը՝ «Սեփական մտքի գոհարները թաքցնելու լավ առիթը բաց թողնվեց՝ հերթական անգամ ցույց տալով, թե ժպտացող դիմակների տակ ինչ է թաքնված»,-ընդգծել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի ու ՀՀ ԱԺ պատգամավորների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը…
Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին
Ավստրալիայի խորհրդարանի անդամ Քրիսթի ՄքԲեյնը միացել է «Արդարության համատեղ նախաձեռնությանը» սատարող դաշնային...
Եվրոպական խորհրդի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը...
Իսրայել Չարնիի նոր գիրքը պատմում է, թե ինչպես է Թուրքիան ստիպել Իսրայելին մերժել Հայոց ցեղասպանությունը
Հրեա գիտնականը կոչ է անում Իսրայելի կառավարությանը ճանաչել ...
Մեծ Բրիտանիայի խորհրդարան է մտցվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը
Օրինագիծը ներկայացրել է խորհրդարանական Ջոն Սփելարը: Այն կքննարկվի համայնքների պալատում այս տարվա դեկտեմբերի 10-ին:
Ավստրալիայի սենատոր Ռեյչել Սիուերտը խոստանում է ճանաչել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ՀԱԿ-ՀԱ) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է, որ Համատեղ Արդարադատության Նախաձեռնությունը...