News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսական պատժամիջոցները վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը: Ամենից շատ տուժել է բանկային  համակարգը: Չվերադարձրած վարկերի քանակը 3 տոկոսով  գերազանցել է պարտքերի ընդհանուր ծավալը, ինչը վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշն է:Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

«Այդ միտումը շարունակվում է եւ դեռ կուժեղանա: Թեպետ ես չեմ կարծում, որ իրավիճակը հսկողությունից դուրս է գալիս, սակայն ռուսական պատժամիջոցների ազդեցությունը հարված է զբոսաշրջությանը, իսկ թուլացած ազգային արժույթը վնասելու է կորպորատիվ սեկտորին»,– մեջբերում է գործակալությունը Commerzbank-ի վարկային վերլուծաբան Ապոստոլոս Բանտիսի խոսքը:

Ընդհանուր առմամբ տարվա սկզբին Թուրքիայում չմարված վարկերի ծավալը 514 մլն դոլարով աճել է: Դա 60 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Եթե պարտքերի աճը շարունակվի, ապա դա բացասաբար կանդրադառնա երկրի բանկային համակարգի ընդհանուր վիճակի վրա, փոխանցում է REN.TV-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ