News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր Zaman եւ Cumhuriyet պարբերականների շուրջ ծավալված սկանդալի պատճառով լրատվամիջոցների վրա թուրքական իշխանությունների հարձակումներից հետո Մոսկվան արեւմտյան գործընկերներին կոչ է անում Անկարայից պահանջել հարգել խոսքի ազատության եվրոպական եւ միջազգային ստանդարտները, ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը տեղադրված է արտգործնախարարության կայքում: 

«Լուրջ ուշադրություն ենք հրավիրում Թուրքիայում խոսքի ազատության եւ լրատվամիջոցների անարգել գործունեության հետ կապված կրիտիկական իրավիճակի վրա», — ասված է մեկնաբանության մեջ: 

Ինչպես նշել է Զախարովան,  վերջերս երկրի ղեկավարությունը իր` առարկություն չընդունող եղանակով հայտնել է, որ չի ընդունում եւ չի ճանաչում Սահմանադրական դատարանի դատավճիռը «Ջումհուրիեթ» թերթի հրատարակիչներին ազատելու վերաբերյալ: «Ինչպես հայտնի է, նրանք մեղադրվում են թուրքական հետախուզության կողմից սիրիացի գրոհայիններին զենք տրամադրելու պատմության բացահայտման համար:  Հավանաբար Ռեջեփ Էրդողանի դժգոհությունը մեծացրել են վերոհիշյալ թերթում  թուրք զինվորականների եւ ԻՊ շփումների մասին նոր նյութերը: Ենթադրում ենք, որ տվյալ ազդանշանները պիտի հիմնավորապես ուսումնասիրվեն համաշխարհային հանրության կողմից, իսկ Թուրքիայում ակնհայտ է ոչ միայն մամուլի ազատության ճնշումը ահաբեկիչներին աջակցությունը թաքցնելու նպատակով, այլեւ արհամարհանքը դատական իշխանության նկատմամբ»,- նշել է Զախարովան: 

Մարտի 4-ից վերցված մեկ այլ օրինակ է` «Ֆեզա» հոլդինգի եւ «Զաման» թերթի հետապնդումները. վերջինս իրեն ընդամենը թույլ է տվել դատողություններ, որոնք տարբերվում են խիստ պաշտոնականներից,- ասված է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանություններում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել