News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆեմինիստ պլատֆորմի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ Երեւանի Իսահակյանի արձանի մոտից սկսել են կանանց իրավունքների միջազգային օրվան նվիրված քայլերթը:

ֆեմինիստ ակտիվիստները թմբուկներ զարկելով, ֆեմինիստների լուսանկարները ձեռքերին այս պահին Աբովյան փողոցով շարժվում են դեպի Հյուսիսային պողոտա: 

«Մենք պայքարում ենք, որ իրավահավասարության սահմանվի կանանց ու տղամարդկանց միջեւ, վերացվեն այն խտրականություննները, որոնց բախվում է հայ կինը հենց ծնունդից: Դեռ չծնված՝ որոշում են՝ մենք ծնվենք, թե ոչ: Սելեկտիվ աբորտների թվով Հայաստանը երկրորդ տեղն է գրավում աշխարհում, իսկ ծնունդից հետո մենք ստիպված ենք լինում պայքարել կարծրատիպերի դեմ, որ մեր վզին են փաթաթում ավանդաբար»,- NEWS.am-ի հետ զրուցում ասաց քայլերթի մասնակիցներից Էլվիրա Մելիքսեթյան:

Ակտիվիստները նաեւ ձեռքերում են պահել «Զինծառայող ազատամարտիկ», «Մայր», «Քույր», «Ձեռնարկատեր», «Մոդել», «Արվեստագետ», «Դուստր» գրությամբ պաստառներ:

«Սրանք կանանց դերերն են, որ կան: Հիմքում դրել ենք այն, որ միշտ չէ, որ կան այդ դերերը հայ կանանց դեպքում»,- պաստառները մեկնաբանեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիային են միացել նաեւ ֆեմինիստներ մարզերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ