Գյումրիի անօթեւան ընտանիքներին նվիրված բարեգործական աճուրդին վաճառքի կհանվի նաեւ աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի վերնաշապիկը՝ նրա ստորագրությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց «SOS Գյումրի» թիմի անդամ Արեն Մկրտչյանը:

«Վերնաշապիկի վրա իր ստորագրությունն է: Այդ վերնաշապիկով մասնակցել է համերգների: Երբ իրենից խնդրել էինք, որ խորհրդանշական մի բան տար, ասել էր՝  վերնաշապիկս կարող եմ տակլ, կուզեք համերգ էլ տամ: Ու այդտեղից համերգ տալու գաղափարը առաջացավ»,- ասաց Արեն Մկրտչյանը:

Աճուրդի լոտերից է նաեւ Կատալոնական «Բարսելոնայի»  դրոշը, որի վրա ստորագրել են Լիոնել Մեսին, Տիերի Անրին, Չավին, Ինյեստան, Դանի Ալվեսը,  գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայինը:

Աճուրդին կվաճավեն  նաեւ Արսեն ջուլֆալակյանի մարզակոշիկները, որով նա մասնակցել է 2012թ. օլիպիական խաղերին, Լեւոն Ջուլֆալակյանի  մարզակոշիկները, որոնցով նա 1988թ. նախապատրաստվել է օլիպիական խաղերին ու չեմպիոն դարձել: Կվաճառվի նաեւ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ գնդակ, Սերժ Թանկյանի ստորագրությամբ վերնաշապիկ:

Աճուրդը, նախնական տվյալով, կանցկացվի մարտի 19-ին Երեւանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում: