Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի 77 VP 776 համարանիշի (վարորդ` Մուրադ Ա.) մեքենան բախվել է «Mitsubishi Colt» մակնիշի 34 SD 449 համարանիշի (վարորդ` 27-ամյա Գոհար Գ.) մեքենային: Բախումից հետո Mazda-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել ծառին, արմատախիլ արել այն, ապա բախվել էլեկտրասյանը:
Վթարի հետեւանքով Գոհար Գ.-ն եւ Mazda-ի ուղեւոր 31-ամյա Նազելի Ե.-ն տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը:




























