News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

«Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» ռուսական պարբերականում նախօրեին հոդված էր հրապարակվել հետեւյալ վերտառությամբ «Ֆորպոստ հարցերով։ Ռուս-թուրքական կոնֆլիկտի դեպքում Հայաստանը առաջնագծում է հայտնվում»։ Հոդվածի հեղինակը Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինն է։ Վերնագրից դժվար չէ գլխի ընկնել, որ հեղինակը դատողություններ է անում Մոսկվայի եւ Անկարայի միջեւ  հարաբերությունների հնարավոր սրման  թեմայի շուրջ եւ այդ կոնֆլիկտում Հայաստանի հնարավոր դերի մասին։

Իր «դատողությունները» ռուս քաղաքական գործիչն «հիմնավորում է» Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում առկա տեխնիկայի եւ սպառազինությունների աներեւակայելիորեն հանգամանալից թվարկումով։ Բերվում են կոնկրետ թվեր ավիացիայի, զրահատեխնիկայի, ՀՕՊ համակարգերի մասին։ Թե ինչ աղբյուրից է օգտվել քաղաքագետը, մեջբերելով այդ թվերը, եւ որքանով են դրանք հավաստի, պետք է ուսումնասիրեն իրավասու մարմինները։

Այլ հարց է, թե որքանով է առհասարակ կոռեկտ նման տվյալներ հրապարակել ռազմավարական դաշնակցի մասին, որը, ինչպես նշում է հեղինակը, կարող է Մոսկվայի կողմից լինել Թուրքիայի հետ հակամարտության դեպքում։ Փաստացիորեն ռուս քաղաքագետը Թուրքիայի ղեկավարությանը «տեղյակ է պահել»  Հայաստանի ռազմական ներուժի մասին։ Այդքան էլ հայրենասիրական քայլ չէ։

Հայաստանի ՊՆ-ն դեռեւս այս կապակցությամբ մեկնաբանություններ չի արել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ