Հայաստանի ոստիկանությունը նոր պետհամարանիշեր կբացի մի շարք մեքենաների համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 10-ին կայացած Կառավարության նիստում։ Մասնավորապես գործող լատինատառ 16 տառերին («A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» и «Z») կավելանան եւս երկուսը՝ «G»-ը եւ «X»-ը։

Ինչպես նշել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող 16 շարքերի պահանջված համարանիշերն արդեն գրեթե սպառվել են։

Նշենք, որ Հայաստանում «գեղեցիկ համարանիշերի» նկատմամբ սերը չի մարում։ 2013թ.-ից «գոլդ» եւ «սուպերգոլդ» համարանիշերի տուրքը բարձրացրել էին մինչեւ 8 մլն դրամ, սակայն ցանկացողների թիվը չի պակասում։