Երեւանում Ազգային ժողովի շենքի մոտից բերման են ենթարկվել «Ազատություն քաղաբանտարկյալներին» խորագրով ակցիայի 13 ակտիվիստների, որոնք ակցիայի շրջանակներում ձեռքերը պարանով կապել են ԱԺ ճաղավանդակներին:
Ակտիվիստներից մեկի փաստաբան Արա Ղարագյոզյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ բերման ենթարկվածներն են Կարպիս Փաշոյանը, Միքայել Նազարյանը, Տիգրան Մազմանյանը, Վահե Գեւորգյանը, Արտակ Գեւորգյանը, Լուսինե Հայրապետյանը, Հերբերտ Գեւորգյանը, Աշոտ Խաչատրյանը, Սիփան Փաշինյանը եւ եւս չորս երիտասարդ:
Ըստ փաստաբանի՝ նրանց բերման են ենթարկել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:
Փաստաբանի խոսքով, ոստիկանությունից նրանց խոստացել են 3 ժամ անց բաց թողնել:





























