News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բարաք Օբաման հիասթափվել է Թուրքիայի նախագահից ու Մերձավոր արեւելքի առաջնորդներից: The Atlantic ամսագրի տեղեկություններով, ԱՄՆ ղեկավարը կորցրել է իր պատրանքները, որոնց համար հիմք էին դարձել «արաբական գարնան» իրադարձությունները:

Դեռ վերջերս Օբաման Թայիփ Էրդողանին համարում էր չափավոր մուսուլման առաջնորդ, որը հաղթահարում է խզումը Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ: Սակայն հիմա Սպիտակ տան տերը նրան դիտարկում է որպես անհաջողակ ու բռնապետ, որը հրաժարվում է իր հսկայական բանակն օգտագործել Սիրիայում կայունություն ապահովելու համար:

Հոդվածում լրագրողները նշում են, որ բավականին սրվել են նաեւ Օբամայի ու Սաուդյան Արաբիայի իշխանությունների եւ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյաահուի միջեւ հարաբերությունները:

Վերջերս ԱՄՆ նախագահը սկսել էր կատակով իր շրջապատում ասել, որ Մերձավոր արեւելքում ինքն ունի «մի քանի խելացի ավտոկրատների» կարիք, գրում է The Atlantic–ը:

«ՌՍՆ»-ն հայտնում է, որ ամսագիրը «Օբամայի հայեցակարգը» վերնագրով ծավալուն նյութ է պատրաստել՝ ԱՄՆ նախագահի ու այլ բարձրաստիճան ամերիկյան ու օտարերկրյա պաշտոնատար անձանց հետ մի շարք հարցազրույցների հիման վրա : Այդ նյութը կհրապարակվի ամսագրի ապրիլյան համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ