News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի «Թթու ջուր» կոչվող վայրում՝ մարտի 8-ին, 17-ամյա պատանուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով կա ձերբակալված: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում ՀՀ Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ մարտի  9-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է, 24 տարեկան։ Վերջինս կամավոր ներկայացել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։ 

Նշենք, որ 2016թ. մարտի 8-ին` ժամը 23:20-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1998 թ. օգոստոս ամսին ծնված Ա. Միրզոյանը:

Նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պատանուն  մարմնական վնասվածքը պատճառվել է Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի «Թթու ջուր» կոչվող վայրում՝ մարտի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է կասկածյալի ինքնությունը,

Ա.Միրզոյանը ճանաչվել է տուժող: Կասկածյալը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաթունաբանական փորձաքննություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ