Երեւանի Սասունցի Դավիթ եւ Մուրացան փողոցի խաչմերուկներում այսօր՝ մարտի 11-ին Audi մակնիշի եւ 11 համարի երթուղային բախումից տուժածները թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Նրա խոսքով՝ իրենց մոտ են տեղափոխվել 6 տուժած, բոլորն էլ հետազոտվել են: Վիրավորներից մեկի մոտ ախտորոշվել է ծնկան հոդի գերձգվախություն, մյուսի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ, երրորդի մոտ՝ ազդրի արտաքին քերծվածք, մյուսների մոտ ոչինչ չի հայտնաբերվել:

Համապատասխան բուժզննությունից եւ բուժօգնությունից հետո տուժածները դուրս են գրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Սասունցի Դավիթ եւ Մուրացան փողոցի խաչմերուկներում այսօր՝ մարտի 11-ին, ժամը  20:10-ի սահմաններում իրար են բախվել Audi մակնիշի եւ 11 համարի երթուղայինը: Բախումից երթուղայինը կողաշրջվել է, 9 մարդ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վարորդների եւ վիրավորների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատում են ոստիկանները եւ քննիչները: