ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփի կողմնակիցների ու ընդդիմախոսների միջեւ բռնկված բախումների հետեւանքով երկու ոստիկան է վիրավորվել, հայտնում է Gazeta–ն, վկայակոչելով CNN–ը:

Բացի դրանից իրավապահ մարմինների աշխատակիցները հինգ մարդու են կալանավորել:

Թրամփի քարոզարշավի կազմակերպիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հավաքված ընտրողներին ու կոչ են արել խաղաղ ցրվել: