Հանրապետության տարածքում` մարտի 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ, ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 14-15-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ը հիմնականում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 13-ի գիշերը հնարավոր է կարճատեւ անձրեւ, ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը` +19+21 աստիճան:
Օդի ջերմաստիճանը շրջաններում՝
Շիրակում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +10+15,
Կոտայքում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +10+15,
Գեղարքունիքում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +10+15,
Լոռիում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +11+14,
Տավուշում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+16,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +10+15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +15+20,
Արարատում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +19+21,
Արմավիրում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +19+21,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +10+15,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +19+21,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +12+16,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+14,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +10+14։





























