ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 490.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.40 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.74 դրամ (նվազել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 700.20 դրամ (նվազել է 0.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.99 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 240.67 դրամ, ոսկի՝ 19,961.63 դրամ, պլատին՝ 15,430.27 դրամ։
Մարտի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:





























