News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վալերի Ժիսկար դ' Էսթենն առաջինն էր, ով 2002թ. ազնվորեն ասաց. «Թուրքիան երբեք չպետք է ԵՄ անդամ լինի»: Եվ հարցն այն չէր, որ Թուրքիային ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի հարմարվի Եվրոպայի քաղաքական եւ տնտեսական մշակույթին: Ժիսկարի համար երբեք նշանակում էր երբեք: Նման հսկայական մուսուլմանական երկիր ընդունելը վերջ կդներ ԵՄ-ին, ասել էր նա, գրում է Independent թերթը:

2004թ. եւս մեկ մարդ նման անկեղծ կարծիք հայտնեց: Դա կարդինալ Յոզեֆ Ռատցինգերն էր, ապագա Բենեդիկտոս 16-րդ Պապը: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը կնշանակի տնտեսության հաղթանակ մշակույթի նկատմամբ, ասել էր նա:

Երկար տարիներ Թուրքիային հենց այդպես էլ նայում էր Արեւմուտքը եւ առաջին հերթին ԱՄՆ-ը: Ռազմավարություն եւ ոչ մի մշակույթ:  Թուրքիան կարող է օգնել ներխուժել Իրաք, Թուրքիան Իսրայելի բարեկանմն է, Թուրքիան աշխարհիկ պետություն է, որն անգամ կախաղան էր հանել մի վարչապետի եւ ցրել 2 կառավարություն, երբ նրանք չէին ուզել բավականաչափ աշխարհիկ  լինել:

Սակայն հիմա Թուրքիան արդեն ժողովրդավարության օրինակ չէ: Այն ավելի շուտ իսլամականացող պետություն է օսմանյան հիշողություններով: Սաուդյան Արաբիայի պես այն աջակցում է կրոնական մոլեռանդներին ընդդեմ Սիրիայի իշխանությունների:

Իսկ Եվրոպան՝ կտրված մշակույթից, պատմությունից, աշխարհագրությունից, կարող է անդեմ մի կայսրության վերածվել, որն ի վերջո կարող է ներսից պայթել, գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ