News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քրդերը ներկայացուցիչներ ունեն բանակցությունների Բարձրագույն հանձնաժողովում սիրիական ընդդիմության կազմում, որը ձեւավորվել է Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքներով: Այս մասին լրագրողներին հայտարարել է հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Սալիմ ալ-Մուսլադը:

Նրա խոսքով, քրդերը Սիրիայի բնակչության կարեւոր մասն են: «Մենք հոգ ենք տանում նրանց ճակատագրի մասին: Նրանք մեզ հետ են, նրանք այստեղ են, նրանք Հանձնաժողովի մաս են կազմում»,- ասել է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի, Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների երկրորդ փուլը Ժնեւում պետք է մեկնարկի մարտի 14-ին: Մի կողմից դրանց կմասնակցի Բարձրագույն հանձնաժողովը, մյուս կողմից՝ Կառավարության պատվիրակությունը: Բանակցություններն ուղղակի չեն լինի, որպես միջնորդ հանդես կգա Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ