News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Հոպա քաղաքում մարտի 13-ին, բեռնատար մեքենաները, որոնց վարորդները հիմնականում հայեր են, փակել են Վրաստան-Թուրքիա Սարպի սահմանային անցակետը երկու կողմերից եւ թույլ չեն տալիս ոչ մի մեքենայի անցնի սահմանային անցակետով: 

Armweeklynews-ի փոխանցմամբ, այսկերպ վարորդները փորձում են իրենց բողոքն արտահայտել Վրաստանի իշխանությունների կողմից թուրքական համարներով բեռնատարների նկատմամբ միտումնավոր մեծ տուգանքներ կիրառելու եւ մաքսային խոչընդոտների դեմ: 
Առայժմ ոչ թուրքական, ոչ էլ՝ վրացական կողմը, չի կարողանում բացել անցակետը: 
Այն հայկական ընկերությունները, որոնք բեռներ են սպասում Թուրքիայից, ստիպված են երկար սպասել: 

Նշենք, որ Թուրքիայի Հոպա քաղաքում երկու տասնյակից ավելի ընկերություններ զբաղվում են բեռնափոխադրումներով Վրաստանի տարածքով դեպի Հայաստան, Ռուսաստան Ադրբեջան, Միջին Ասիա: 
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ