News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Երեւանի Սիրահարների այգում «Շտապօգնության» բժիշկը վատառողջ քաղաքացու հետ կոպիտ ու անհարգալից է խոսում:

«Արի գոնե նստի: Հազար մարդ կա ստեղ, հո դու խայտառակ չե՞ս: Չես գալի՞ հմի հիվանդանոց: Հավեսդ չունեմ»,- ասում է բժիշկը այգում՝ նստարանի մոտ գետնին պառկած տարեց մարդուն ու հեռանում:

Բժշկի հեռանալուց հետո, տարեց մարդը այդտեղ հավաքված քաղաքացիներին ասում է, որ ինքը չի ցանկանում ոչինչ անել՝ ոչ նստել, ոչ հիվանդանոց գնալ: Նա նաեւ ստորագրում է բժշկական թերթիկի վրա, որ հրաժարվում է գնալ հիվանդանոց:

«Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում ընդունեց, որ բժիշկը նման խոսելաոճով պետք է չխոսեր հիվանդի հետ: Նա վստահեցրեց, որ բժիշկ Վահրամ Անդրեասյանը  կպատժվի իր վարքի համար: 

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ դեպքը մարտի 4-ին է եղել: «Շտապօգնությունում» նույն մարդու վերաբերյալ երեք ահազանգ է եղել, երեք դեպքում էլ քաղաքացին հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Վահրամ Անդրեասյանը կանչով մեկնած երկրորդ բժիշկն է եղել:

«Դա էլ նորմալ չի, որ երեք անգամ մեր մեքենան դուրս է եկել, գնացել սիրահարների այգի ու վերադարձել»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ