News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Զատկի տոնին ընդառաջ Երեւանում հավի կապույտ, կանաչ, վարդագույն, նարնջագույն եւ այլ գույնի  ճտեր են հայտնվել: Վարդան Դավթյանն առաջինն է Հայաստանում, որ սկսել է զբաղվել  հավի գունավոր ճտերի բուծմամբ:

NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Դավթյանն ասաց, որ հավի գունավոր ճուտիկների նկատմամբ հետաքրքրությունը մայրաքաղաքում բավականին մեծ է:

«Մոտ երկու շաբաթ է` ինչ սկսել եմ այս բիզնեսով զբաղվել, պահանջարկը դեռ այդքան էլ մեծ չի, բայց հետաքրքրություն կա: Հիմնականում նվերի համար են տանում, կամ երեխաներին ուրախացնելու»,- նշեց նա:

Հավի գունավոր  ճտերը վաճառվում են 1500 դրամով: Վարդան Դավթյանի խոսքով`դրանք ներկվում են մինչեւ ձվից դուրս գալը, ինչը չի վտանգում ո'չ մարդկանց, ո´չ էլ հավի ճուտիկների կյանքը:

«Բնական ճանապարհով են ներկվում` դեռ ձվի մեջ, որպեսզի թռչունների փետուրները չվնասվեն: Մարդկանց համար էլ են անվտանգ, այսինքն`երեխան ազատ կարող է շոյել, ձեռք տալ դրանց»,- ասաց Վարդանը:

Բժշկական համալսարանին հարակից գետնանցումում արդեն իսկ վաճառվում են  հավի վարդագույն, կանաչ, մանուշակագույն, երկնագույն, մոխրականաչավուն ճտեր, առաջիկայում Վարդանը պատրաստվում է ավելացնել ոչ միայն հավի ճտերի գույների տեսականին, այլ նաեւ գունավոր բադեր ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ