News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` 2014թ. հուլիսի 18-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում ծառայակից Գեւորգ Ավագյանին մահացու հրազենային վիրավորումներ պատճառելու մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանը 14 տարի կմնա անազատության մեջ:

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր` մարտի 14-ին, ամբողջությամբ բավարարեց մեղադրող Պետրոսյանի եւ մասամբ` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Պապոյանի բողոքը ընդդեմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, որով Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման:

Ղեւոնդ Պապոյանը իր բողոքը հիմնավորեց նրանով, որ մեղադրյալի արարքին պատշաճ քրեաիրավական որակում չի տրվել, դատավարության ընթացքում անհիմն մերժվել են իր միջնորդությունները, ինչի հետեւանքով էլ մեղմ պատիժ է սահմանվել: Իր բողոքով պաշտպանը Վերաքննիչից պահանջեց բեկանել առաջին ատյանի դատավճիռը, ավելի խիստ պատիժ նշանակել մեղադրյալի նկատմամբ, կամ գործը հետ ուղարկել համապատասխան ստորադաս ատյան` նոր քննության:

Իսկ մեղադրող դատախազը վիճարկեց միայն մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետը` պահանջելով նրան դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Նշենք, որ դատական նիստը անցավ բավական լարված մթնոլորտում: Սպանված Գեւորգ Ավագյանի հարազատները բորբոքվեցին, երբ մեղադրյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Ժորա Վարոսյանը հայտարարեց, թե տուժող եւ մեղադրող կողմերի բողոքներն անհիմն են, իսկ իր պաշտպանյալը արարքը կատարել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մինչդեռ դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն, վերջինի մոտ աֆեկտի վիճակ չի եղել:

Մեղադրողի այն պնդմանը, թե Արմեն Սարգսյանը ծառայության ընթացքում իրեն լավ չի դրսեւորել, պաշտպանը հայտնեց, թե իր պաշտպանյալը հարթաթաթություն ունի, եւ շուտ հոգնել է, ինչին ի պատասխան, սպանվածի հարազատները տեղից վեր կենալով, բղավեցին. «հո խելքից էլ հարթաթաթ չի՞, մեր տղու փակ դագաղը բերեցին տուն: Ուրախ-զվարթ ճամփել էինք, որ տենց սպանես, ո՞վ էր քեզ զենք վստահել»:

Սպանվածի հարազատներին հատկապես վրդովեցրեց պաշտպանի հայտարարությունը, թե իր պաշտպանյալի պատիժը ոչ թե մեղմ, այլ մի բան էլ խիստ է, եւ ավելի ուշ հնչեցրած հռետորական հարցը «Ի վերջո, ո˜վ է որոշում, թե դատապարտյալը քանի տարում կուղղվի: Իսկ դա էլ մեր քրեակատարողական հիմնարկների խնդիրն է»:

Գեւորգ Ավագյանի եղբորը, եւ հորը կարգադրիչները գրկած դուրս բերեցին դահլիճից, իսկ մորը փորձում էին հանգստացնել, բայց ապարդյուն:

«Քեզ պիտի ցմահ տային, ախպորս ես սպանել, ես էլ քեզ եմ սատկացնելու»,- մեղադրյալին ասաց Գեւորգ Ավագյանի եղբայրը:

Դատավորների հարցին, թե ինչու է սպանել ծառայակցին, մեղադրյալ Արմեն Սարգսյանն իր արարքը այսկերպ պատճառաբանեց` «հայհոյել էր»:

Դատավոր Մանուշակ Պետրոսյանին վրդովեցրեց մեղադրյալի պատասխանը. «Ինչի հայհոյելու համար զինվոր են սպանու՞մ, ծառայակից, էն էլ, թե՞ դու  ձեր կյանքում հայհոյած չկայիք, գիշեր ցերեկ հայհոյում եք էլի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում 2014. հուլիսի 18-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Ավագյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում: ԼՂՀ ՊԲ-ն դեպքի մանրամասները պարզելու համար տանում է քննություն: Մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, ձերբակալվել է զինվորի ծառայակից ընկերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ