News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը


Օսկանյանը կարճ ճեպազրույցի ընթացքում ստիպված էր մի քանի անգամ պատասխանել նույն հարցին։ Արդյոք Քոչարյանը վերադառնում է։ Հարց, որը ծագեց առաջին իսկ պահին, երբ հայտնի դարձավ, որ նախկին արտգործնախարարը կուսակցություն է ստեղծում խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ։ Ովքեր են լինելու նոր կուսակցության անդամները, քանիսն են նրանք, Օսկանյանը խոստացավ՝ ժամանակը կգա, կիմանաք։ Քաղաքական գծի մասին, սակայն, չխուսափեց, խոսեց։ Կուսակցություն ստեղծելու հայտարարությանը հաջորդեցին քաղաքական ուժերի արձագանքները։ Ինչ է այս մասին մտածում Բարգավաճ Հայաստանը, որից Օսկանյանը հեռացավ Ծառուկյանի գնալուց անմիջապես հետո։ Նաիրա Զոհրաբյանն ողջունում է, թեւ հասկանում է, որ ԲՀԿ-ից որոշ պատգամավորների արտահոսք կլինի:  Ամենաօրիգինալը, իհարկե, Սեյրան Սարոյանի արձագանքն էր։ Հետաքրքիր մի միտք էլ գեներալ պատգամավորը արտահայտել է ընտրությունները կեղծելու մասին։ 
 
Գալուստ Սահակյանն արձակուրդն անցկացնում է արտասահմանում, որտեղ նաեւ բուժզննում է անցնելու: Ազգային ժողովի նախագահին գրեթե մեկ ամիս առաջ էին ճնշման կտրուկ տատանման պատճառով հիվանդանոց պառկեցրել, որտեղից նա դուրս էր գրվել 5 օր անց եւ մինչև հիմա  աշխատանքի չի վերադարձել:

Անկարայում մարտի 13-ի երեկոյան ռումբով բեռնված մեքենան բախվել է ավտոբուսի եւ պայթել, որի հետեւանքով մահացել է 37 եւ վիրավորվել 122 քաղաքացի։ Թուրք իրավապահները պարզել են մահապարտի ինքնությունը: Քուրդ ուսանողուհի Սեհեր Չաղլա Դեմիրը կասկածվում է PKK-ի անդամ լինելու մեջ։ Ի դեպ, ԱՄՆ  դեսպանատունը դեռ  մարտի 11-ին էր ամերիկացիներին նախազգուշացրել Անկարայում նախապատրաստվող ահաբեկչության մասին: Պայթյունի պահը տեսագրվել է:

Երեւանում պատանիների վիճաբանությունը ավարտվել է անչափահասի սպանությամբ:  Դեպքի տեղի է ունցել երեկոյան Սարի Թաղի 47 դպրոցի բակում: Հինգ դանակահարված տղաներին տեղափոխել են հիվանդանոց, 17-ամյա Արմեն Բաղդասարյանը ճանապարհին մահացել է, մյուսների վիճակը կայուն է: Վիրավորներից մեկը մահացած տղայի ավագ եղբայրն է:  Ինչից է սկսվել վեճը, դեռ պարզ չէ: Ընթանում է նախաքննություն:

Հայաստանում լեյշմանիոզ հիվանդությունից մահացության դեպք է գրանցվել: Լոռու մարզի Շնող գյուղում 9 ամսական աղջիկը բարձր ջերմություն է ունեցել, 8 օր բժիշկների հսկողության տակ է եղել Ալավերդիում, ապա տեղափոխվել Երեւան, որտեղ նույնպես շատ ուշ են ախտորոշել հիվանդությունը:  Լեյշմանիոզը վարակիչ հիվանդություն է,  փոխանցվում է վարակված մոծակների միջոցով: Տարածմանը նպաստում են նաեւ աղքատությունը եւ թերսնումը:Երեւանից հատուկ հանձնաժողով է մեկնելու գյուղ՝ հայտնաբերելու վարակի աղբյուրը:

Քնով էր անցել ու մի ամբողջ քաղաք իրար խառնել: Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում կորած երեխայի պատմությունը բարեհաջող է ավարտվել: Ընկերների հետ Խաչի ձոր զբոսնելու գնացած 12-ամյա տղան տուն չէր վերադարձել:  Փրկարարները  նրան գտել էին թփի տակ քնած:

Շտապօգնության բժիշկը կոպտում է  Սիրահարների այգում գետնին պառկած վատառողջ քաղաքացուն: Տարեց տղամարդը հրաժարվում է հիվանդանոց գնալ, բժիշկն էլ հետը գլուխ չի դնում, թողնում է ու հեռանում: Տեսանյութն այսօր կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում ու հասարակական դժգոհության ալիք բարձրացրեց: Մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ Վահրամ Անդրեասյանն աշխատանքից հեռացվել է:

 Սպանված զինծառայողի հարազատներին հեռացնում են դատարանի դահլիճից: 20-ամյա Գեւորգին սպանողին Վերաքննիչ դատարանում տեսնելով՝ չեն կարողանում զսպել ցասումը: Արմենը ծառակցին սպանել է հատուկ դաժանությամբ՝ իրեն կցված գնդացիրից երեք կրակահերթ բացելով: Առաջին ատյանի դատարանը նրան ընդամենը 11 տարվա ազատազրկման էր դատապարտել: Վերաքննիչը խստացրեց պատիժը՝ 14 տարի, Գեւորգի հարազատների կարծիքով՝ նա արժանի էր ցմահի:

Մարտ ամսվա տհաճ անակնկալը գյուղացիներին: Առաջիկա 4 օրերին Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի՝ 10-12 աստիճանով։ Սա հատկապես վտանգավոր է Արարատյան դաշտավայրում, Տավուշում եւ Մեղրիում, որտեղ արդեն ծաղկել են պտղատու ծառերը: Առաջիկա ուրբաթ եւ շաբաթ գիշերը այս շրջաններում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ մինչեւ -2-3 աստիճան: Գյուղնախարարությունը գյուղացիներին խորհուրդ է տալիս դիմել ավանդական մեթոդի՝ այգիները պատել կայուն ծխածածկույթով, ցրտահարությունից առաջ առատ ոռոգել:

Զատկի տոնին ընդառաջ Երեւանում հավի գունավոր ճտեր են վաճառքում հայտնվել: 1500 դրամանոց ճտերը մեծ պահանջարկ ունեն: Հովհաննեսը, որը Հայաստանում առաջինն է այս բիզնեսով զբաղվում, վստահեցնում է, որ ճտերին ներկում է դեռ ձվի մեջ ու դա վտանգավոր չէ ոչ թռչունների, ոչ էլ դրանց հետ շփվող մարդկանց համար: Հովհաննեսի հաջորդ նորամուծությունը գունավոր բադերն են լինելու: 

Վարշամ Բորանյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչը 3:0 հաշվով հաղթեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին: Ընդ որում, ինչպես նրա մարզիչն է պատմել NEWS.am Sport-ին, Բորանյանի քիթը ջարդվել էր եզրափակչի հենց սկզբից:  Բրոնզե մեդալի համար պայքարում Կարապետ Չալյանը 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մուրսալիեւին: Դրանից առաջ էլ 8:0 հաշվով հաղթել էր Թուրքիայի ներկայացուցչին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այս անգամ արծաթե մեդալ նվաճեց: Նրա մարզիչը սա համարում է մրցավարական միտումնավորության հետեւանք: Հայաստանին արծաթե մեդալ բերեց նաեւ Ռոման Ամոյանը: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղը գրավեց: 

Այսօր դոլարը, եվրոն, ռուբլին էժանացել են, իսկ ֆունտը ՝ թանկացել։ Ասպիսով դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 489, ռուբլունը 6.97 , եվրոյինը 543,  ֆունտինը  702.  դրամ։

Հայաստանի տարածքի մեծ մասում մարտի 15-ին  սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի: Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Այս գիշեր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի   +6, իսկ վաղը ցերեկը՝  +11 աստիճանի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 17.10.2018
Նախօրեին նշանակված երեք նախարարները ամենակարճ պաշտոնավարման ռեկորդ սահմանեցին...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 16.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց: Հանրայինի եթերից նա բացատրել է հրաժարականի նպատակը, ասել է՝ չի փախչում պատասխանատվությունից, այլ, ընդհակառակը, ավարտին է հասցնում հեղափոխությունը...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 15.10.2018
Երդմնակալությունը նախորդներից տարբեր դարձրեց նաեւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հեղափոխական «տերմինաբանությամբ» օրհնանքը...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 11.10.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»
Հոկտեմբերի 10–ին մահացել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանը...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 09.10.2018
Օրը սկսվեց ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների ներկա և նախկին անդամ՝ 16 պատգամավորների հայտարարությունով...
Ամենաշատ
Partner news