2015 թվականի սեպտեմբերի 20-ից ի վեր Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի գործողությունների շնորհիվ ահաբեկիչներից ազատագրվել է 400 բնակավայր, ծնունդով Ռուսաստանից 2 հազար զինյալ է ոչնչացվել, այդ թվում՝ 17 դաշտային հրամանատար: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ըստ Lifenews-ի, նախարարը նշել է, որ այդ ընթացքում ավելի քան 9 հազար թռիչք է իրականացվել: «Այդ ընթացքում իրականացված ավիահարվածների արդյունքում հաջողվել է լրջորեն կանգնեցնել, որոշ դեպքերում՝ նաեւ ամբողջությամբ դադարեցնել ահաբեկիչներին մատակարարումները: Փակվել են Թուրքիա ածխաջրածինների, ինչպես նաեւ զինյալներին զենքի եւ զինամթերքի մատակարարումների հիմնական ուղիները»,- ասել է Շոյգուն:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մարտի 15-ից Սիրիայից դուրս բերել ռուսական հիմնական ուժերը: ՌԴ նախագահի խոսքով, ռուսական օդուժի խնդիրն իրականացված է: