News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին Աթենքում այցելել է Բյուզանդական եւ քրիստոնեական թանգարան, որտեղ նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ ներկա է գտնվել «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկերում ցուցադրված հարյուրից ավելի ցուցանմուշները ներկայացնում են Հայաստանը` բրոնզե դարից մինչ 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում: Ներկայացված առարկաները եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության եւ ծեսի եզակի իրեր, ինչպես նաեւ ձեռագրեր եւ կիրառական արվեստի առարկաներ Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջաններից:

Թեմատիկ բաժանմամբ ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից` «Հայկական քաղաքակրթության հմայքն ու ուժը», «Հայաստանը փոփոխվող աշխարհում», «Կոչեմ ապրողաց (Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առթիվ)»:

Հայաստանի եւ Հունաստանի նախագահները երկու երկրների մշակույթի նախարարների, պաշտոնական պատվիրակությունների անդամների ուղեկցությամբ` թանգարան այցելած բազմաթիվ հյուրերի հետ շրջել են ցուցահանդեսի սրահներով, ծանոթացել հարուստ ցուցադրանյութին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ