Տավուշի մարզում մարտի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած զինծառայողը 19-ամյա Կամո Մարտիրոսյանն է:
NEWS.am-ի տեղեկություններով Կամոն Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2014թ. աշնանը: Նա ծառայում էր Նոյեմբերյանի տարածաշրջանի զորամասերից մեկում:
Մահվան հանգամանքները պարզվում են: