Ռուսական օդանավերի արդեն 2 խումբ լքել է Սիրիայում Հմեյմիմ ավիաբազան։ Այս մասին մարտի 15-ին «Ռոսիա 24»-ի եթերում ասել է ավիաբազայում հեռուստաընկերության թղթակիցը։
«Առաջին երկու խմբերն արդեն դուրս են եկել եւ հիմա դեռ օդում են՝ շարժվելով դեպի Ռուսաստան»,- ասել է թղթակիցը։
Օդանավերը շարժվում են խմբերով, յուրաքանչյուրն ունի «առաջնորդ»՝ Տու-154 կամ Իլ-76։ Այդ շարքով նրանք ուղղվում են դեպի ռուսական սահման, որից հետո կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր։





























