ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ մարտի 17-ի գիշերը Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում եւ Արարատյան դաշտում, որտեղ ծաղկել են պտղատու այգիները, ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ 0-2 աստիճան: Մարտի 18-ի գիշերը եւ 19-ին այդ վայրերում ջերմաստիճանը կլինի -2-3, գետնի մակերեւութին՝ -4-5 աստիճան:
Մարտի 16-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 16-18-ին՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 16-17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի 0+2, իսկ վաղը ցերերկը՝ +8+10 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-3,
Կոտայքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-3,
Գեղարքունիքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-3,
Լոռիում՝ գիշերը` -4-9, ցերեկը` +1+4,
Տավուշում՝ գիշերը` 0-4, ցերեկը` +3+8
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +4+9,
Արարատում՝ գիշերը` 0+2, ցերեկը` +7+10,
Արմավիրում՝ գիշերը` 0+2, ցերեկը` +7+10,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+2, ցերեկը` +7+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +6+10,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +2+6։





























