Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Սիրիայից ռուս զինվորականների դուրս բերման որոշումն ինչ-որ մեկին դուր գալու համար չէ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն է մեջբերում  ՏԱՍՍ-ը:   

Նա նշել է, որ տվյալ միջոցն ուղղված է խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ձեռք բերմանը: 

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Սիրիայում ռուսաստանյան ՌՏՈՒ-ի գործողությունն օգնել է պայմաններ ստեղծել քաղաքական կարգավորման համար: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական ուժերի դուրս բերումը: