News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցած շաբաթ մահափորձի արդյունքում ծանր վիրավորված ռուսական մաֆիայի պարագլուխներից մեկը` Ասլան Ուսոյանը առնչություններ է ունեցել PKK-ի հետ:

Սեպտեմբերի 21-ին թուրքական Milliyet-ը հղում կատարելով SV Pressa գործակալությանը, «Դեդ Հասան» մականունով հայտնի, օրենքով գող Ուսոյանի մասին գրում է, որ նա PKK-ի ու  քրդերի ամենակարեւոր հովանավորն է: Ըստ  SV Pressa-ի` Ուսոյանը 2008 թվականին Բաքվում «Բիլո» մականունով մի քրդի հետ հանդիպելով,  կազմակերպել է Վրաստանով եւ Ադրբեջանով որոշ քրդերի Թուրքիայից Ռուսաստան անցումը: Ուսոյանի մոտ ընկեր, ծագումով քուրդ, Վրաստանի քաղաքացի Զահարի Քալաշովը փողերի լվացման եւ անօրինական կազմավորում ձեւավորելու մեղադրանքով, այս տարվա հունիսին Իսպանիայում 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել:

2006-ին Լոնդոնում թունավորումից սպանված ԿԳԲ-ի նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոն մեղադրում էր Քալաշովին PKK-ին ռուսական զենքի վաճառքի միջնորդության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ