Մայրաքաղաքի Սարալանջի փողոցում հենապատի փլուզման հետ կապված հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է «Ագրոբիզնես եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը, իսկ աշխատանքներն իրականացվել են «Մեվրիկար» շինարարական կազմակերպության կողմից:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ փլուզման հետեւանքով ճանապարհի երթեւեկելի հատվածում ստեղծված անանցանելի վիճակի վերացման նպատակով Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները վաղ առավոտից իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը պատվիրատուի առջեւ արդեն իսկ պահանջ է դրել օրենսդրությամբ կառուցապատողին վերապահված պարտականությունների շրջանակում սեղմ ժամկետում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ փլուզման հետեւանքները վերացնելու եւ նոր հենապատ կառուցելու ուղղությամբ:





























