News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը


Թող Նիկոլ Փաշինյանը գա համագործակցենք. թող գա ճակնդեղի բիզնեսը անի, մենք էլ ընդունենք, գործարանը բազուկով աշխատեցնի: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո)՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Նիկոլ Փաշինյանի պնդմանը, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը շաքարավազ է ներկրում հումքի անվան տակ, որպեսզի խուսափի հսկայական գումարի մաքսատուրքեր վճարելուց:

«Ինքը ամեն ինչով էլ զբաղվում ա, ուզում ա ցույց տա ընդդիմություն ա, դրա համար ա, բան անում, թե չէ բազուկն իրան չի հետաքրքրում: Ինքը մեր հետ ա, պրոստո ուզում ա ցույց տա` ինքը մեր հետ չի: Իր նպատակն էդ ա, ուրիշ նպատակ չունի»,- ասել է Սամվել Ալեքսանյանն ու հավելել. «Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը իր թեման բռնել ա օդից կախված: Ես էլ մտածում եմ, որ մեր հետ ա ինքը, ինքն էլ ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ես էլ օդից կախված էդ ձեւ եմ ասում»:

«Բնական ա, դիմացը ընտրություն ա, Նիկոլ Փաշինյանը պիտի գա մեր համայնք, իրար հետ ընտրություն անենք, դրա համար ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ինքը մեր ախպերն ա, մեր հետ ա ինքը: Թող իզուր իրան չճղի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է շաքարավազի գործարանին, Ալեքսանյանն ասել է. «Ճակընդեղի հետ կապված ես Փաշինյանին հրավիրում եմ, գումարը կա, ամեն ինչը կա, պրոստո մենք չեն հասցնում, թող գա էդ բիզնեսն էլ ինքը զարգացնի: Թող գա տիրություն անի: Մենք հումքը բերում ենք, հումքով ենք աշխատում, ես հաշիվներից խաբար չեմ, զանգեք «Ալեքս գրիգ», ձեզ կպատասխանեն»:

Նրա խոսքով, շաքարավազ արդեն 5-6 տարի չի ներկրում, միայն հումք է ներկրում: «Մեր շաքարի գործարանն աշխատում է տարեկան 4 ամիս, հիմա չի աշխատում: Ապրիլի կեսից մինչեւ մայիս կաշխատի: Ընդամենը 80 հազար տոննա շաքարավազ ենք արտադրում»,-ընդգծել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել