News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մարտի 17-ի որոշմամբ «Մատաղիսի» գործով գանգատներ ներկայացնողներին ՀՀ կառավարությունը պետք է վճարի 50 000 եվրո:

Դատարանի որոշմամբ՝ որպես բարոյական փոխհատուցում ՀՀ կառավարությունը Արայիկ Զալյանին պետք է վճարի 20 000, իսկ Մուսա Սերոբյանին եւ Ռազմիկ Սարգսյանին՝ 15 000-ական եվրո:

Արայիկ Զալյանին ՀՀ կառավարությունը պետք է վճարի 20000 եվրո, իսկ մյուս երկու դիմումատուներին՝ 15000 եվրո որպես բարոյական փոխհատուցում։

Նշենք, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատով դիմումատուներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջել են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) եւ 5-րդ (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները:

Հիշեցնենք, որ 2004 թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը հրավիրվել են հրամանատարի սենյակ՝ 2003 թ. դեկտեմբերին սպանված երկու զինծառայողների գործով հարցաքննության նպատակով: Սկզբում նրանք հարցաքննվել են որպես վկաներ, ապա  զինվորական ղեկավարությունը փորձել է բռնությամբ ստիպել, որ վերջիններս ընդունեն մեղքը:

Ի տարբերություն Ա. Զալյանի եւ Մուսա Սերոբյանի՝ Ռազմիկ Սարգսյանը ճնշումների ներքո ընդունել է իր եւ երկու ծառայակիցների մեղքը:

2005 թ. մայիսին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը դատապարտվել են նախ՝ 15 տարվա, ապա՝ ցմահ ազատազրկման եւ ազատազրկման վայրում անցկացրել 3 տարի: 2012 թ. դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:

Հետաքրքրական է, որ քննիչ Արմեն Հակոբյանը, որի ակնհայտ ապօրինի գործողությունների արդյունքում տեղի էր ունեցել դատական սխալ, եւ անմեղ մարդիկ էին դատապարտվել, այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ավելին՝ նրա պաշտոնը բարձրացվեց, եւ այսօր Արմեն Հակոբյանը ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ