News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարտի 17-ին Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում տեղի կունենան պատասխան հանդիպումները: «Բորուսիան» Լոնդոնում կհանդիպի «Տոտենհեմին», որին առաջին խաղում հաղթեց 3:0 հաշվով: Թե ինչ հնարավորություններ ունի Մխիթարյանի թիմը այս մրցաշարում, եւ ինչի հետ է կապված Մխիթարյանի խաղային վերելքը այս խաղաշրջանում NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմել է «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, գերմանական ֆուտբոլի մասնագետ Սերգեյ Կրիվոխարչենկոն, ով մեկնաբանում էր «Բորուսիա» – «Տոտենհեմ» հանդիպումը:

Սերգեյ, վերջին անգամ, երբ զրուցում էինք մեկ տարի առաջ քննարկում էինք, թե ինչու Մխիթարյանի մոտ խաղաշրջանը չստացվեց: Այժմ ասեք, ինչի՞ հետ է կապված նրա խաղային վերելքը Դորտմունդում:

Ակնհայտ է, որ սա Մխիթարյանի լավագույն մրցաշրջանն է: Դա ապացուցում է վիճակագրությունը, եւ այն տեսանելի տպավորությունը, որ նա թողնում է: Հենրիխը դարձել է ավելի ազատ, վստահ է իրեն զգում: Երեւում է, որ Տուխելի հետ խոսակցությունը մրցաշրջանի սկզբին շատ է ազդել իր վրա:Բացի այդ մարզչի մարզումների ձեւը, ինչի մասին հաճախ խոսում է ֆուտբոլիստը: Այժմ Մխիթարյանը «Բորուսիայի» իսկական լիդերն է: Իրականում նա է թիմին առաջ տանում: Նա սկսել է ավելի վտանգավոր գործել հակառակորդի դարպասների մոտ, ավելի շատ գոլեր խփել եւ կատարել գոլային փոխանցումներ: Նա հաճախ գնդակը ստանում է  դաշտի կենտրոնում եւ հասցնում այն մինչը տուգանային: Հենրիխի մոտ լավ է ստացվում 30 մետրի վրա փոխանցումներ՝ եզրից եզր, կամ էլ տուգանայինի կենտրոն: Այժմ տեսնում ենք, որ Մխիթարյանը դարձել է մի ֆուտբոլիստ, ով կարող է ամեն բան անել՝ լինի դա վերջին գոլային փոխանցումը, կամ գրոհի սկիզբ հանդիսացող առաջին փոխանցումը: Նա շատ արագավազ է: Այս պահին Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստներից է: Նաեւ շատ լավ գնդակ է խլում անհատական պայքարում:

Ինչի՞ շնորհիվ այս ամենին հնարավոր եղավ հասնել:

Նա սկսեց ավելի լավ իրագործել իր հնարավորությունները: Դա Թոմաս Տուխելի աշխատանքի արդյունքն է: Ֆուտբոլիստն ինքը այդ մասին հաճախ ասում է: Ոչ միայն նա, այլ նաեւ ողջ թիմը նոր մարզչի հետ շատ է աճել: Մխիթարյանի մոտ այդ պոտենցիալն այնքան ուժեղ էր, որ երբ Տուխելն օգնեց իրեն, նա իր ընկերներից ավելի շատ առաջադիմեց: Տուխելը այնպիսի մարզիչ է, որը մանրակրկիտ հասկանում է թե թիմի, թե խաղացողների ուժեղ եւ թույլ կողմերը: Գարնանը, երբ պարզ դարձավ նրա նշանակման մասին, մարզիչը հանդիպեց ֆուտբոլիստների հետ եւ խոսեց: Մխիթարյանին նա շատ էր հավատում:

Երբ Յուրգեն Կլոպը հեռացավ «Բորուսիայից», հավատո՞ւմ էիք, որ Տուխելին կհաջողվի ուժեղացնել «Բորուսիան»:
Այո, ես այս մասին ասում էի: Պարզ էր, որ Կլոպի հետ բաժանումն այդքան ծանր չի լինի, ինչպես թվում էր: Նա համառում էր եւ նրա մոտ ստեղծագործական ճգնաժամ էր: Իսկ Տուխելը, ով մինչ այդ աշխատում էր «Մայնցում», հայտնի է նրանով, որ մանրակրկիտ ուսումնասիրում էր ամեն բան: Նրա թիմի խաղն առանձանում էր տակտիկապես ճկունությամբ: Չունենալով աստղեր, նրա թիմը խաղում էր շատ վառ՝ ստեղծելով խնդիրներ մրցակիցներին:

Ինչպե՞ս եք գնահատում «Բորուսիայի» հնարավորությունները Եվրոպայի Լիգայում:
Շատ բարձ՝ հաշվի առնելով, որ նրանք շատ են ցանկանում հաղթել այս մրցաշարում: «Տոտենհեմի» հետ պատասխան խաղը այդքան էլ հետաքրքրություն չի առաջացնում, բայց կան թիմեր, որոնք այս մրցաշարին շատ լուրջ են տրամադրված: «Լիվերպուլի» հետ բարդ  կարող է լինել, քանի որ Կլոպի դեմ են խաղալու: «Բորուսիան» այս մրցաշարում ուժեղագույն թիմերից է, բայց «Սեւիլիան» ու «Վիլյառեալը» նույնպես բարդ մրցակիցներ են նրա համար:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ