News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից պարգեւատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վատիկանի Առաքելական Պալատում մարտի 16-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը:

Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում, Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանն արժանացել է «...որպես ակնառու ապացույց՝ պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ