ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 17-ին, կազմել է 486.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.68 դրամ (աճել է 10.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 696,34 դրամ (աճել է 8.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.11 դրամ (աճել է 0.23 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 239.33 դրամ, ոսկի՝ 19,229.21 դրամ, պլատին՝ 15,073.44 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ- ٳմ մարտի 1-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: