News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրենց հողերը վերադարձնելու համար հայերը պետք է օգտագործեն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, բարոյական եւ ցանկացած այլ միջոցներ։ Այս մասին ասել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, հայտնում է Lenta-ն։

«Թող հայերը որոշեն։ Ինչպե՞ս են քրդերը պայքարում իրենց պետության ստեղծման համար։ Զենքը ձեռքներին։ Այդպես էլ թող հայերը օգտագործեն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, բարոյական եւ ցանկացած այլ միջոցներ։ Վերջին հաշվով, ըստ ամենայնի, նրանք ստիպված են զինված ճանապարհով վերադարձնել իրենց հողերը»,- ասել է Ժիրինովսկին։

Ժիրինովսկին դրական պատասխան է տվել հարցին, թե կարող է Ռուսաստանը դիվանագիտական աջակցություն հայտնել Հայաստանին։

«Իհարկե կարող է եւ՛ Հայաստանին աջակցել, եւ՛ քրդերին, ե՛ւ հույներին, եւ՛ բուլղարներին ե՛ւ սիրիացիներին։ Նրանք բոլորն ատում են Թուրքիային։ Թուրքիան շրջապատված է հակառակորդներով։ Թուրքիայի վերջը եկել է»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ